ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հիշեցրել է Անկարային հետպատերազմյան համաձայնագրերը, որոնցով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելող պայմանագիրը:
Նախագահական ընտրությունների առաջին տեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում և Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-20:00: Գործում են 97000 ընտրատեղամասեր, 400-ը՝ արտերկրում:
ԱՄՆ-ը և Եվրոպական տերությունները բանակցություններ են վարում Իրանի միջուկային համաձայնագրին կից «լրացուցիչ» պայմանագիր կնքելու շուրջ, որը կկարգավորի Իրանի հրթիռային փորձարկումների և Մերձավոր Արևելքի հակամարտություններում ներգրավվածության հարցը` տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից բանակցող Բրայան Հուքը։
Մարտի 11-17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:
Ղազախստանի ԱԳՆ-ն մերժել է Մոսկվայի պահանջը՝ ԱՄՆ քաղաքացիների առանց վիզաների ռեժիմը վերանայել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ամերիկացիներին տրված արտոնությունը պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019-ի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Նովիչոկ» գազի ծագման առավել հավանական աղբյուրներն են Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան և, հնարավոր է, ԱՄՆ-ը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...